Ուրախ ենք ձեզ ողջունել նորաստեղծ հայկական Qoore պորտալի Wedding կայքում: Ձեր հայացողությանն ենք տրամադրում վարձով էջերի բազմազանությունը: Ընտրելով ըստ ձեր ճաշակի Wedding կայքերի բազմազանությունից, ձեզ հնարավորություն է ընձեռնվում տեղադրել այնտեղ ձեր ծանոթության պատմությունը, պսակադրության հետաքրքիր կամ հիջարժան պահերը:
Այսպիսով դուք նաև հնարավորություն եք տալիս արտասահմանում գտնվող ձեր բարեկամներին և ընկերներին տեսնել ձեր պսակադրության նկարները ցանկացած պահին on-line ռեժիմում:
Ահա և դուք հանդիպեցիք միմյանց: Գլխավորն արդեն կատարվեց: Դուք միասին եք և այդ իրադարձությունն պետք է նշվի:
Հարսնացուն և փեսան պարտավոր են միմյանց նկատմամբ ամենայն պատրաստականությամբ և պատասխանությամբ վերաբերվեն ամուսնությանը:
Ամուսնությունը կնոջ և տղամարդու միություն է, որը կազմելով` իրենք խոստանում են լինել հավատարիմ միմյանց նկատմամբ: Այդ միությունն էլ լուսաբանում է ընտանեկան կյանքը, երեխայի ծնունդն ու դաստիարակությունը:
Պսակադրությունը դա ոչ միայն ծիսակատարություն է, այլ նաև քրիստոնեական ամուսնական զույգի խոր հոգևոր իմաստի արտացոլում` ստեղծել երկու անձանց միավորում, որտեղ յուրաքանչյուր անձ կկարողանա կայանալ յուրովին:

