Հայաստանը հարուստ է տաղանդավոր մարդկանցով, բայց, ցավոք, ոչ բոլորին է հաջողվում արտահայտել իր տաղանդը նոր, ավելի լայնածավալ ասպարեզում:
Մենք` Qoore-ի աշխատակիցները, ցանկանում ենք Հայաստանի տարբեր բնագավառներին, ինչպես նաև բնակչությանը աջակցություն ցուցաբերել: Այդ դրթեց մեզ ստեղծել նոր, անվճար կայքերի նախագիծ, որը նախատեսված է տաղանդավոր և ստեղծագործող անձանց համար, որոնց թվում են նկարիչներ, քանդակագործեր, դիզայներներ և այլն:
Ինչպես դուք արդեն հասկացաք, նախագծի ստեղծումը Դաբլֆլեքս ընկերության աշխատակիցների` հանձինս վեբ դիզայներների, ծրագրավորողների, խորհրդատուների նախաձեռնությունն է:
QOORE հանդիսանում է եզակի հնարավորություն հայության համար ներկայացնել իրենց համազգային ասպարեզի ցանկացած բնագավառում:
Մենք համոզված ենք, որ QOORE կբերի համբավ , կբացի նոր հնարավորություններ և կաջակցի բիզնեսի, զբոսաշրջիկության և այլ բնագավառների զարգացմանը միջազգային ասպարեզում:
Թյուրիմածություններից խուսափելու համար, նորից ուզում ենք տեղեկացնել ձեզ, որ ոչ բոլորը կստանան անվճար կայք ունենալու հնարավորություն: Այդ հնարավորությունը կստանան միայն նրանք, ով մասնագետների կարծիքով մեծ պոտենցիալ և տաղանդ ունի:


